facebook
instagram
twitter

«Honey.am» ապրանքանիշը սպառողին է մատուցում բացառապես Հայաստանում արտադրվող բնական մեղր: Այն շուկայում ներկայանում է 26 տեսակի արտադրանքով, որոնք տարբերվում են իրենց գունային ու համային բաղադրությամբ՝ պայմանավորված մեղվաընտանիքների «բնակության վայրով» և տեղանքին բնորոշ բուսականությամբ:

Արտադրանքի բարձր որակն ապահովելու նպատակով ընկերությունը միջոցառումներ է ձեռնարկել մեղվաբույծների հմտությունները բարելավելու և ոլորտում նոր տեխնոլոգիական հնարքների կիրառումը զարգացնելու ուղղությամբ:

«Honey.am» ապրանքանիշը ներկայացնում է «Մեր սարեր հոլդինգ» ՍՊԸ-ն, որն իր բիզնես գործունեությանը զուգահեռ դրսևորում է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն: Այն է՝ հետևողականորեն նպաստել Հայաստանում սոցիալական, առողջապահական, բնապահպանական և տնտեսական արժեքների աճին, այդպիսով դրական ազդեցություն ունենալ թե′ հասարակության, թե′ բիզնեսի վրա:

Զամբյուղ
  • Զաբյուղը դատարկ է։